11/04/2013 09:18
Սփյուռքահայերը հետաքրքրվում են Հայաստանում ժողովրդավարության կայացմամբ
Ստամբուլում լույս տեսնող, տեղի համայնքի կյանքում, ինչպես նաև իշխանությունների հետ հարաբերություններում ակտիվ դերակատարում ունեցող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը նույնպես Սերժ Սարգսյանի երդմնակալության հրավիրյալներից էր:
«Հրապարակը» փորձել է ճշտել՝ սփյուռքահայերը Րաֆֆի Հովհաննիսյանին են սատարում, ինչո՞վ բացատրել իր ներկայությունը ՄՀՀ-ում:
«Սփյուռքահայերի համար ճիշտն էն է, որ մի քիչ ավելի չափավոր ընկալեն Հայաստանին ներքաղաքական պայքարի երևույթները. սփյուռքահայությանը հետաքրքրում է Հայաստանում ժողովրդավարության կատարելագործումն ու զարգացումը, կարող ենք ասել, որ էդ առումով Հայաստանը դրական տեղաշարժեր ունի, բայց սփյուռքահային համար անչափ էական է, որ ժողովրդավարությունը շարունակություն ունենա նաև պետականաշինության գործընթացի կատարելագործմանը համընթաց»: