11/04/2013 09:26
Հանրահավաքներին մասնակցել են նաև ԵՊՀ ուսխորհուրդն ու վարչապետի օգնականները
«Հրապարակը» գրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը նախորդներից տարբերվում է ևս մեկ հանգամանքով: Հանրահավաքներին մասնակցում են նաև իշխանության ներկայացուցիչներ: Նախօրեին Բաղրամյան փողոցում էին ԵՊՀ ուսխորհրդի ՀՀԿ-ական երիտասարդները, ովքեր օրեր առաջ ցրում էին դասադուլի պահանջով բուհերի մոտ ցույց անողներին:
Թերթի թղթակիցը դեպքի վայրում նկատել է նաև վարչապետի օգնականներին: Թերևս իրավիճակը դեպքի վայրից իրենց ղեկավարներին հնարավորինս ճշգրիտ ներկայացնելու նպատակով են նրանք մասնակցում հանրահավաքներին ու երթերին: