11/04/2013 09:11
ՕԵԿ-ը կշարունակի՞ ղեկավարել 3 նախարարական պորտֆել
«Ժողովուրդի» աղբյուրների փոխանցմամբ` կոալիցիոն կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ հարաբերակցությունը չի փոխվի, և ՕԵԿ-ը 18 նախարարություններից կշարունակի գլխավորել 3-ը:
Երբ «Ժողովուրդն» ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանից հետաքրքրվեց` արդյոք իրենք ցանկանո՞ւմ են ավելացնել նախարարական պորտֆելների թիվը, պարզվեց` այդ մասին խոսելը կոռեկտ չէ: Դա ՀՀԿ և ՕԵԿ կուսակցությունների ղեկավարների քննարկելիք խնդիրն է: Ըստ ՕԵԿ խոսնակի` իրենք ՀՀԿ-ի հետ դեռ 2012 թ. ԱԺ ընտրություններից հետո են կոալիցիա կազմել, և հիմա նոր փաստաթղթի կարիք չկա: «Քվոտաների մասին չեմ կարող ասել: Քննարկումներ և վերանշանակումներ կլինեն: Բայց դա Սերժ Սարգսյանի որոշելիքն է լինելու»,- ասել է նա: