12/04/2013 14:21
Վահրամաբերդի մոտ պայթած ականի տարածքը ստուգում են ռուս քննիչները
Ռուս ռազմական քննիչները Հայաստանի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում երկու երեխաների հետ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո սկսել են ռուսական 102-րդ ռազմաբազային պատկանող ուսումնառազմական տեղանքի ուսումնասիրությունը:
Այս մասին Aysor.am-ին հայտնեցին 102-րդ ռազմաբազայի քննչական բաժնից:
Նշենք, որ դժբախտ պատահարը տեղի էր ունեցել ապրիլի 7-ին: Ռուսական ռազմաբազային պատկանող «Կամխուդ» կոչվող ուսումնամարզական տարածքում ականի պայթյունի հետևանքով մահացել են 15 և 12 տարեկան երկու երեխաներ:
Նախորդող հրապարակում՝ Շիրակում ական է պայթել. Երկու երեխա է զոհվել
Ականի վրա պայթած երեխաների հուղարկավորության համար գումար չկա