12/04/2013 09:09
Ավիացիան կտրամադրվի՞ Հարություն Փամբուկյանին
«Ժողովուրդը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել Աժ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի «Արմավիայի» սնանկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղևորափոխադրումներ իրականացնելու գործը՝ համապատասխան ներդրումներով:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է լուրերը. «Ոչ, ոչ... նրան ոչ տեսել ենք, ոչ էլ բանակցություններ ենք վարում»: