13/04/2013 09:18
Բարձրաստիճան ոստիկանների ստեղծած ֆինանսական բուրգը գումարներ է կորզել
«Հայկական Ժամանակy», հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին, գրել է, որ մի քաղաքացի այս տարվա ապրիլի 9-ին Երևանի Արաբկիրի ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին, որի շարունակությունը ամենայն հավանականությամբ աղմկոտ է լինելու:
«Ըստ հաղորդման Հայաստանում ստեղծվել է ապօրինի մի ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է կորզել ու «սկել»: Այդպիսի մեծ ու փոքր կառույցներ Հայաստանում էլի կան, բայց այս մեկը ստեղծվել և ղեկավարվում է ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից: Կառույցի «շրջանառությունը» եղել է մի քանի միլիոն դոլար: Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ստորաբաժանումից հաստատեցին, որ մեր նշած հանցագործության մասին հաղորդումը ընդունվել է և ուսումնասիրվում է: Այս գործը այնքան աղմկոտ է լինելու և այնպիսի անուններ են շոշափվում, որ ոստիկանությունը ամեն ինչ անելու է այն կոծկելու համար»,- գրել է թերթը՝ խոստանալով մանրամասները ներկայացնել առաջիկայում: