13/04/2013 09:35
Ո՞վ է միջնորդելու Արագածոտնի մարզպետի համար
Նոր կառավարության ձևավորմանը մնացել է ընդամենը 25 օր, և «Ժողովուրդի» տեղեկություններով` որոշ մարզպետներ այս անգամ հրաժարական են տալու իրենց պաշտոններին: Ամենահավանական պաշտոնաթող մարզպետների ցանկում է հայտնվել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
«Ժողովուրդի» հարցին` ո՞ւմ եք միջնորդելու, որպեսզի օգնի Ձեզ` պահպանելու պաշտոնը, Սահակյանը պատասխանել է. «Ես նման տեղեկություն չունեմ և քանի որ չունեմ, ոչինչ չեմ կարող ասել»: