15/04/2013 13:50
ԱԺ պատգամավորի որդու վրա հարձակման փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Ապրիլի 14-ի գիշերը Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա ավազակային հարձակման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (Ավազակությունը) հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հսարակայնության հետ կապերի բաժնից:
Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` մինչև 10 տարի ժամկետով:
Նշենք, որ Aysor.am-ի տեղեկություններով` տան մուտքի մոտ մի խումբ դիմակավորված անձինք էլեկտրաշոկով հարձակվել են Հ. Ախոյանի վրա, հափշտակել բջջային հեռախոսը և տան բանալիները: