15/04/2013 15:47
Արտակ Շաբոյանը մեկնում է Մինսկ
Երկօրյա աշխատանքային այցով այսօր Բելոռուս կմեկնի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու ապրիլի 15-ից 17-ը Մինսկում անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից:
ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների մակարդակով անցկացվող նիստում նախատեսվում է քննարկել առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունները:
Նիստի ընթացքում ելույթով հանդես կգա նաև ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ մեր երկրում մրցակցության կարգավորման ոլորտում կատարված աշխատանքների, ուսումնասիրության փուլում գտնվող վարույթների և մրցակցությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ: