15/04/2013 20:47
Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն ազատվել է պաշտոնից
Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ: Նրա փոխարեն այս պաշտոնում նշանակվել է ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը` ազատվելով Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը, որն աշխատում էր որպես ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: