15/04/2013 14:25
«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը վատացել է
Այսօր «Բանդայի գործով» դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը վատացել է: Շտապօգնություն են կանչել և դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է: «Կարծեմ, խնդիրը կապված էր գլխի հետ, սակայն նա իրեն ավելի լավ զգաց և դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 22-ին:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Քյարամ Ամոյանի առողջական խնդիրների պատճառով դատական նիստը ընդմիջվում կամ հետաձգվում է:
Նախորդող հրապարակում` «Բանդայի գործով» նիստը հետաձգվել է.Ք.Ամոյանը առողջական խնդիրներ ունի
«Բանդայի» գործով դատը չի կայացել. Քյարամ Ամոյանը իրեն վատ է զգացել