16/04/2013 13:06
Գագիկ Հարությունյան. Հայաստանը Իրանի համար փոքր պատուհան է դեպի մեծ աշխարհ
«Իրանի և Հայաստանի միջև ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ՝ Հայաստանը փոքր պատուհան է Իրանի համար դեպի մեծ աշխարհ, որտեղին այդ երկրին փորձում են մեկուսացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին` ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Իրանը բավականին հավասարակշռված քաղաքականություն է վարում նաև Ադրբեջանի հետ, սակայն այժմ Իրանում քննարկվում է Թուրքմենչայի պայմանագրի վերանայման հարցը, ինչը քայլ է ուղղված Ադրբեջանի դեմ:
«Մեր թշնամու թշնամին՝ մեր բարեկաման է և պետք է շարժվել այդ տրամաբանությամբ»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքով, Իրանի նախագակահան ընտրություններից հետո Թեհրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվելու և հարաբերությունները շարունակվելու են բարիդրացիական լինել:
Ըստ նրա` Հայաստանի համար Իրանը կարևոր երկիր է նաև կոմունիկացիոն հնարավորությունների, այլընտրանքային ճանապարհների տեսանկյունից և դա պետք է հաշվի առնել՝ հարաբերությունները զարգացնելու համար: