16/04/2013 10:01
Հայկ Դեմոյանը՝ Սփյուռքի նախարա՞ր
Քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշանակվելու է ՀՀ սփյուռքի նախարար:
«Ժողովուրդը», տեղեկությունը ճշտելու համար, զրուցել է Հայկ Դեմոյանի հետ, ով ասել է. «Անձամբ առաջին անգամ եմ լսում այդ մասին և որևէ առաջարկ չեմ ստացել»:
Հարցին՝ եթե լինի առաջարկ, արդյոք կընդունի այն, Հ. Դեմոյանը պատասխանել է, որ ներկա պահին ունի այլ առաքելություն, որը կապված է Հայոց ցեղասպանության թանգարանի հետ: