17/04/2013 09:16
Ներսիկ Նազարյանը պաշտոնից ազատվել է ապրիլի 9-ին սադրանք հրահրելու պատճառով
«Ժամանակի» տեղեկություններով՝ Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը պաշտոնից ազատվել է ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դեպի նախագահական առաջնորդած երթում սադրանք հրահրելու պատճառով: Երթի ժամանակ Ներսիկ Նազարյանը հայհոյել է Րաֆֆի Հովհաննիսյանին, որից հետո վերջինս բռունցքը պարզած վազել է դեպի Ն. Նազարյանը՝ իր հետևից առաջնորդելով երթի մասնակից քաղաքացիներին: Այդ ժամանակ էլ սկսվել է բախումը ոստիկանական ուժերի և երթի մասնակիցների միջև: Այս պահը չի վրիպել տեղում գտնվող Վ.Գասպարյանի աչքից, ով արագ հասել է նրանց հետևից ու կանխել հասունացող միջադեպը: