17/04/2013 09:37
Բրլիանտի Արշակն ու ՄԱՊ-ի Ալիկը 300 հա հողատարա՞ծք են գնել ԼՂՀ-ում
«Ժողովուրդի» տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը (Բրլիանտի Արշակ) և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) վերջերս ԼՂՀ-ում 300 հա հողատարածք են գնել։
Թերթի տեղեկություններով՝ պատգամավորները որոշել են խաղողի այգի մշակել և գինու ու կոնյակի գործարան հիմնել այնտեղ։ «Տեղեկացանք նաև, որ Մխիթարյանն ու Պետրոսյանը հաճախ են լինում ԼՂՀ-ում ու շատ ջերմ հարաբերություններ ունեն ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ։ Ինչ խոսք, ողջունելի է, որ հայ գործարարները ներդրումներ են կատարում Արցախում»,- գրել է թերթը՝ հավելելով, որ Արշակ Մխիթարյանն հերքել է տեղեկությունը: