18/04/2013 09:26
Այսօր կայանալիք նիստի ընթացում ՀՀԿ կքննարկի կառավարության ձևավորման հարցը
Այսօր, ժամը 6-ին ՀՀԿ-ում տեղի կունենա Գործադիր մարմնի նիստ, որից հետո, ժամը 19:30-ին` ՀՀԿ խորհրդի նիստ, ինչը նշանակում է, որ քննարկվելու է այնպիսի հարց, որի մասին պետք է նաև իրազեկել ՀՀԿ-ականներին: Երկու նիստերի օրակարգում էլ կառավարության ձևավորման հարցն է: ՀՀԿ-ում չգիտեն` սպասվո՞ւմ են փոփոխություններ, թե՞ ոչ:
Պնդում են, որ Տիգրան Սարգսյանը մնում է իր պոստին: Ինչ-որ պահի եղել են «որոշակի վարիացիաներ»` կառավարության կառուցվածքային փոփոխությունների և որոշ առանցքային, այդ թվում և պաշտպանության նախարարության ու այլ ծառայությունների մասով նախագծեր, սակայն Սերժ Սարգսյանը որոշել է էական փոփոխություններ առայժմ չանել, սպասել, մինչև նախագահական և Երևանի ընտրությունների ջրերը պարզվեն: Ընդ որում, եթե մինչ այժմ ասվում էր, որ փոփոխությունները կլինեն սեպտեմբերին, հիմա նշվում է տարեվերջը. գրել է «Հրապարակը»: