19/04/2013 15:36
«Ոստիկանները սոցիալական կայքերում գրանցված են, սակայն ում անունով, չգիտեմ»
Երևանի 14 դպրոցներում այսուհետ կաշխատեն դպրոցական տեսուչներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ, անչափահասների գծով բաժնի պետ Արթուր Վարդանյանը:
Նրա խոսքով` այն դպրոցում, որտեղ աշխատել են դպրոցական տեսուչները, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեպքեր չեն արձանագրվել:
Նա նաև նշեց, որ կիբերհանցագործությունների բացահայտման ուղղությամբ զգալի առաջընթաց է արձանագրվել:
«Հայաստանում նման դեպքեր քիչ են արձանագրվում, իսկ հանցագործների թիրախում երբեմն լինում են նաև անչափահասներ, սակայն նրանք հայտնաբերվում և մեկուսացվում են»,-ասաց Ա. Վարդանյանը:
Հարցին` իսկ ոստիկաններ գրանցված են սոցիալական կայքերում ն իրե՞նց, թե՞ կեղծ անուններով, Ա. Վարդանյանն ասաց, որ հաստատ գրանցված են, սակայն չգիտի, իրենց, թե այլ անուններով: