19/04/2013 09:53
Itera-ն 100 մլն դոլար կվճարի «Նաիրիտի» դիմաց
«Ժամանակի» տեղեկություններով՝ Itera կազմակերպությունների միջազգային խումբը հաջորդ շաբաթվա սկզբին կրկին կայցելի Հայաստան՝ բանակցելու «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ: Մոտ 2 շաբաթ առաջ «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակության ժամանակ ռուսական ընկերության ներկայացուցիչները ՀՀ իշխանություններին ներկայացրել էին իրենց պայմանները:
Թերթի տեղեկություններով` «Իտեռան» պատրաստ է գործարանի համար վճարել 100 մլն դոլար՝ առանց «Նաիրիտի» նախկին պարտավորությունների: Նրանք գործարանի աշխատակիցներին նաև խոստացել են գործարանի կառավարումը ստանձնելուց հետո կանոնավոր վճարել աշխատավարձերը, սակայն աշխատավարձերի գծով այժմ կուտակված պարտքը պետք է վճարի ՀՀ կառավարությունը: