20/04/2013 10:17
26 օրվա ընթացքում 4 ինքնասպանության դեպք է արձանագրվել
Վերջին 26 օրվա ընթացքում 4-րդ ինքնասպանության դեպքն է արձանագրվել Կապան քաղաքում, որոնցից 3-ն ավարտվել են մահվան ելքով: Այս մասին գրում է «Հայոց աշխարհը» և հավելում, որ ապրիլի 19-ին` առավոտյան, 9 հարկանի շենքի 6-րդ հարկի բնակարանի պատուհանից իրեն ցած է նետել Կապան քաղաքի բնակչուհի, 1938թ. ծնված Օ.Առաքելյանը, ով մահացել է:
Ըստ հարևանների` Օ.Առաքելյանի ընտանիքը սոցիալապես անապահով չէր: Նա ուներ տեսողական խնդիրներ, սակայն պատրաստվում էր վիրահատության: