20/04/2013 13:30
Րաֆֆի Մարաշլյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել
ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վնասվածքից մահացած Րաֆֆի Մարաշլյանի դիազննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Արման Վեզիրյանը:
Նրա խոսքով` Րաֆֆի հայրը այս իմանալուց հետո գնացել է տուն, իսկ դիազննությանը մասնակցած Հելսինկյան ասոցիացիայի զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը խոստացել է դեպքին առավել մանրամասն անդրադառնալ երկուշաբթի օրը:
Հելսինկյան ասոցիացիայի զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Րաֆֆի Մարաշլյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հրազենային կրակոցը եղել է ներքևից վերև` ծնոտի ներքևի մասից, և նման է ինքնասպանության:
Հիշեցնենք, որ դիահերձմանն են մասնակցում ՀՀ զինվորական դատախազության ՀԿ քննիչ Յուրա Բադալյանը և նույն բաժնի աշխատակից Լևոն Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ` ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը:
Նախորդող հրապարակում` Մահացած զինվորի հայրը չի դիմացել և դիազննության կեսից դուրս է եկել