21/04/2013 17:23
Տեղի կունենա «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական Երիտասարդական փառատոնը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մայիսի 13-19-ը Երևանում կազմակերպում է «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Փառատոնը ներառում է արվեստի տարբեր ոլորտներ միաժամանակ` Թատերական արվեստ, Կինոարվեստ, Կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են մշակութային միավորումներ, ստեղծագործական խմբեր և անհատներ:
Փառատոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ծրագիրը նպատակ ունի աշխուժացնելու մայրաքաղաք-մարզեր երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, բացահայտելու նոր անուններ, ընդլայնելու ստեղծագործ երիտասարդների մասնագիտական համագործակության շրջանակը:
Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո մասնագիտական հանձնախումբը կորոշի մրցանակակիրներին: