22/04/2013 20:25
Արմեն Մարտիրոսյան. Վկայություն տվեցի երկու քրեական գործով
Արմեն Մարտիրոսյանը քննչական վարչություն էր հրավիրվել ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքի առիթով՝ որպես վկա: Այս մասին ՀՔՎ վարչության մոտ հավաքված լրագրողներին ասաց անձամբ Մարտիրոսյանը.
«Ինչ եղել էր այդ օրը, ևս մեկ անգամ ներկայացրեցի քննիչին: Շատ նորմալ հարցաքննություն ընթացավ: Որևէ խնդիր չկա, մնացածը կտեսնենք»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը՝ ավելացնելով, որ դեպքի առիթով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք նույն քննիչի մոտ են: Երկու գործով էլ Արմեն Մարտիրոսյանը վկայություն է տվել:
«Այսուհետ նման միջոցառումների ժամանակ անադեկվատ պահվածքով ոստիկաններ չեն լինելու: Դրան կնպաստի քրեական գործեր հարուցելու այս օրինակը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ նման միջադեպեր տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ որևէ ակցիա կազմակերպում է ընդդիմությունը:
«Սա ընդդւմության նկատմամբ վերաբերմունք է ոստիկանության կողմից, որը, լինելով ապաքաղաքական կառույց, նմանատիպ պահվածք չպետք է դրսևորի»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
Նախորդող հրապարակում՝ Արմեն Մարտիրոսյանը պատրաստ է մասնակցել քննչական բոլոր գործողություններին