22/04/2013 14:37
Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց Ալյոխինի հուշամրցաշարում
Ֆրանսիայում ապրիլի 21-ին մեկնարկել է Ալյոխինի հուշամրցաշարը: Սա վերջին 30 տարում դասական շախմատի ամենախոշոր մրցաշարն է, որ կազմակերպվում է այդ երկրում:
Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զիջեց Դին Լիրենին: Ադամսը սևերով պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Անանդին, Կրամնիկը` Վիտյուգովին: Վաշիե-Լագրավ-Ֆրեսինե և Սվիդլեր-Գելֆանդ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: