22/04/2013 11:07
Հոլիվուդյան աստղը մի քանի ժամ անցկացրել է ոստիկանական բաժանմունքում
Դերասանուհի Րիզ Ուիզերսպունին ձերբակալել են: Ոստիկանները կանգնեցրել են դերասանուհու մեքենան, որն այդ պահին վարել է նրա ամուսինը՝ Ջիմ Տոտը, ու խնդրել ալկոհոլի թեստ անցնել: Ոստիկանները պահանջել են, որպեսզի դերասանուհին մնա մեքենայի մեջ, սակայն նա չի ենթարկվել օրինապահների պահանջին: Ուիզերսպունը դուրս է եկել մեքենայից ու սկսել հաշիվներ պարզել:
Հոլիվուդյան դերասանուհին մի քանի անգամ հետաքրքրվել է՝ արդյոք ոստիկանները գիտե՞ն իր անունը ու նաև սպառնացել է սկանդալ սարքել: Ոստիկանները ստիպված են եղել դերասանուհուն ու նրա ամուսնուն տեղափոխել բաժանմունք:
Ամուսինները մի քնի ժամ անցկացրել են ոստիկանական բաժանմունքում, որից հետո նրանց մեղադրանք է առաջադրվել:
Րիզ Ուիզերսպունն այժմ մեղադրվում է ոչ պատշաճ վարքագծի, իսկ Ջիմ Տոտը՝ անսթափ վիճակում մեքենա վարելու համար: Նրանք երկուսն էլ պետք է ներկայանան Ատլանտիդայի դատարան: Լսումները տեղի կունենան երկուշաբթի, տեղական ժամանակով առավոտյան 8-ին: Այս մասին հաղորդում է filmpro.ru կայքը:
Նշենք, որ ամուսիններն այժմ նկարահանվում են «Բարի սուտ» դրամայում: