22/04/2013 13:05
Ս. Տռուզյան. Ակցիայի մասնակիցները հրաժարվել են հանդիպել դատախազի հետ
ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց այս պահին շարունակվում է բողոքի ակցիան: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ իրենց աշխատակիցները ակցիայի մասնակիցներին առաջարկել են հանդիպել Գլխավոր դատախազի հետ, սակայն վերջիններս հրաժարվել են:
«Այս պահի դրությամբ որևէ դիմում կամ բողոք չենք ստացել: Մենք առաջարկեցինք նրանց հանդիպել Գլխավոր դատախազի հետ, սակայն նրանք ասացին, որ իրենց ակցիան դատախազության հետ կապված չէ և մեզ ուղղված որևէ բողոք չունեն, իսկ Անահիտ Բախշյանը նշեց, որ երբ Արմեն Մարտիրոսյանը դուրս գա, իրենք կորոշեն իրենց հետագա անելիքները>»,-ասաց Ս. Տռուզյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ա. Մարտիրոսյանի և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել, որի ժամանակ Մարտիրոսյանի քիթը վնասվել էր:
Այդ միջադեպի հետ կապված այսօր նա հրավիրվել է ՀՔԾ` հարցաքննության:
Նախորդող հրապարակում` Արմեն Մարտիրոսյանը պատրաստ է մասնակցել քննչական բոլոր գործողություններին
Պահանջելու ենք քրեական գործ հարուցել Ա. Մարտիրոսյանին ծեծած ոստիկանների դեմ