23/04/2013 11:13
ՀԱԿ ակտիվիստն ուղեղի ցնցում է ստացել, երեք կար են դրել
ՀԱԿ-ը ակտիվիստի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հաղորդում է տրվել ոստիկանություն: Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը և հավելեց, որ տրվել է նաև դատաբժշկի ուղեգիր:
Հիշեցնենք, որ նախօրեին Աջափնյակի 17-րդ թաղամասում հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի երկու ակտիվիստի վրա, որոնք նախընտրական նյութեր են բաժանելիս եղել մ բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետևանքով ծանր մամնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այսօրվա դրությամբ որևէ նորություն չունի, սակայն գիշերվա ունեցած տեղեկությունների համաձայն, ՀԱԿ ակտիվիստ Ալեքսանդրը հիվանդանոցում է, ուղեղի ցնցում է ստացել, երեք կար են դրել, ներարկումներ կատարել:
Նախորդող հրապարակում` Կոնգրես. ՀՀԿ շարքային բանդիտների խումբը հարձակվել է ՀԱԿ ակտիվիստների վրա