23/04/2013 16:26
Ոստիկանությունը փնտրում է Գյումրիում կրակոցներ արձակած անձանց
Այսօր՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրու բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ:Նախաքննությունը շարունակվում է: