23/04/2013 09:33
Ներիսկ Նազարյանն ապօրինությունների վրա «աչք փակելու» դիմաց ստվերային հարկեր
«Ժամանակի» տեղեկություններով, Երևանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, օգտագործելով Երևանի ոստիկանապետ լինելու հանգամանքը՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող բառերից, ռեստորաններից, խաղատներից և գիշերային հյուրանոցներից ամեն ամիս ստվերային հարկեր է հավաքել, որպեսզի «աչք փակի» այնտեղ տեղի ունեցող ամենօրյա ոչ մեծ ապօրինությունների վրա:
Այժմ իշխանությունները փորձում են «գույքագրել», թե որքան լայն է եղել նախկին ոստիկանապետի «հարկային տիրույթն» ու ամսական հարկահավաքումը: