23/04/2013 09:10
Հովհաննես Սահակյանը՝ բնապահպանության նախարար
«Ժողովուրդը» հիշեցնում է, որ արդեն գրել են, թե ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: Ըստ թերթի տեղեկությունների` ՀՀԿ-ում արդեն քննարկվում են որոշ թեկնածուների անունները: Այս համատեքստում շրջանառվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի անունը:
Սահակյանը, ի դեպ, ժամանակին աշխատել է այս նախարարությունում: Թերթի հետ զրույցում, սակայն, նա ասել է, որ իրեն դեռ որևէ մեկը որևէ պաշտոն չի առաջարկել: