24/04/2013 15:23
Ապրիլի 25-ին կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան գազամատակարարումը
Ապրիլի 25-ին ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքից Հայաստան գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են Հայռուսգազարդ-ի լրատվական ծառայությունից:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Վրացական ընկերությունը նախատեսում է ապրիլի 25-ին ժամը 08:00-ից մինչև ժամը 20:00-ը Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա իրականացնել վթարա-վերականգնողական աշխատանքներ: