24/04/2013 15:44
Բողոքի ցույց՝ Իրանում Թուրքիայի դեսպանության առջև. Ֆոտոշարք
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության տարելիցի օրը իրանահայերը բողոքի ցույց են կազմակերպել Իրանում Թուրքիայի դեսպանության առջև:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկանը (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստանը (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Նախորդող հրապարակում՝ Իրանի Մեջլիսում բարձրացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը