24/04/2013 13:54
Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություն են անցկացրել ՌԴ ԱԳՆ-ում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելլին, Իգոր Պոպովը Ժակ Ֆորը, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ապրիլի 23-ին Մոսկվայում խորհրդակցություն են անցկացրել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:
Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարությունում:
Հաղորդագրության համաձայն` հանդիպմանը քննարկվել են ԼՂ հակամարտությանն առնչվող ակտուալ հարցեր: