25/04/2013 17:00
Վարդան Սեդրակյանի գործը դատարան է ստացվել
«Վարդան Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործը ստացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Պաշտպանական կողմը դեռևս չի ստացել մեղադրական եզրակացությունը, ուստի առայժմ լրագրողներին հետաքրքրող հարցերի մասին պարզաբանումներ տալ չենք կարող»: Այս մասին տեղեկանում ենք Սիրունյան իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից թվականի ապրիլի 16-ին, Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Նախորդ մեղադրանքն առաջադրված է եղել Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածներով: