25/04/2013 09:46
«ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցներին հրահանգվե՞լ է քվեարկել ՀՀԿ-ի օգտին
«Ժողովուրդի» խմբագրություն են ահազանգել մի շարք քաղաքացիներ ու պատմել, որ իրենք «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցներին են և այս օրերին ստիպված են փաստացի գրանցվել Արաբկիր վարչական շրջանում: Նախօրեին «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանն իր աշխատակիցներին հրահանգել է, որ աշխատանքային ժամին գնան և տներից բերեն իրենց անձնագրերը, որպեսզի գրանցման հարցերը արագ կարգավորեն։ Բացի այդ, Սարգսյանը հորդորել է գրանցումից հետո մեկ մարդու պես մասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ քվեարկելով ՀՀԿ-ի օգտին:
Թերթի հետ զրույցում Արտակ Սարգսյանը հերքել է լուրը: