26/04/2013 15:03
Ոստիկանությունը չի հերքում Գասպարյան-Ղուկասյան հանդիպման մասին լուրը
Ոստիկանությունից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են տարածված այն տեղեկատվությունները, ըստ որոնց` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Aysor.am-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ոստիկանապետը Գյումրիում աշխատանքային այցով է եղել ու հանդիպել է բազմաթիվ մարդկանց.
«Շատ մարդկանց է հանդիպել, շատ մարդկանց հետ է խոսել: Ես չեմ ուզում մասնավորեցնել»,- ավելացրեց Ա. Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանապետը հարցազրույց էր տվել ԳԱԼԱ հեռուստաընկերության, որում մասնավորապես ասել էր. «Մենք Գյումրիում ունենք եկրու կլան, որոնք չգիտեմ ինչի շատ երկար տարիներ արյունահեղություններով, զոռբայություններով իրենցն են թելադրում.. չի, լինի, դարաշրջանն ավարտվեց»: