26/04/2013 15:18
Վ. Արամյան. Հ. Բագրատյանը տարրական սխալներ է թույլ տալիս
«Հրանտ Բագրատյանն իրեն վերագրում է բարձրագույն տնտեսագիտական տիտղոսներ, սակայն տարրական սխալներ է թույլ տալիս: Նա իր ֆեյսբուքյան գրության մեջ խառնել է դեֆլյատորը: Դեֆլյատորը չի ներառում ներմուծման գների փոփոխությունը, իսկ սպառողական գները դրանք ներառում են: Այդ պատճառով էլ դեֆլյատորը 2012 թ. կազմել է -1.6%, իսկ սպառողական գների աճը` 2.6%»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Հիշեցնենք, որ Հ. Բագրատյանն իր ֆեյբուքյան էջում գրել էր, որ կառավարությունը թվերի մանիպուլյացիաների միջոցով է ստացել 7.2% տնտեսական աճ: