26/04/2013 14:48
Վարդան Ղուկասյանի եղբոր որդիներին ստորագրությամբ բաց են թողել
Այս գիշեր ոստիկանության Գյումրիի բաժին բերման ենթարկված Վարդան Ղուկասյանի եղբոր որդիներին ստորագրությամբ բաց են թողել: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանությունից նշեցին, որ Կոլյա և Հովհաննես Ղուկասյանները բերման են ենթարկվել թմրանյութ օգտագործելու կասկածանքով և տեղի ունեցածը կապ չունի օրերս Գյումրիում տեղի ունեցած սպանության գործի հետ: Նրանք բերման են ենթարկվել մի մեքենայից, որում հայտնաբերվել է թմրանյութ:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին բերման է ենթարկվել
Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել իր մերձավորների հետ