27/04/2013 17:03
Տեղի ունեցավ ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովը
Ապրիլի 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովը:
Ժողովում հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև ՀՖՖ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը ժողովի պատվիրակների հաստատմանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, միջոցառմանը ներկա էր Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղեկալ և ՈՒԵՖԱ-ի «Հեթ-Տրիկ» կոմիտեի անդամ Սերգեյ Սաֆարյանը, ով ՀՖՖ նախագահին հանձնեց մրցանակներ "Best Grassroots Project" և "Best Digital Markleting Campaign" անվանակարգերում:
Ժողովի պատվիրակներին, ՀՖՖ գործկոմի անդամներին և հյուրերին ներկայացվեց ՀՖՖ-ի կողմից նկարահանված «Մենք սիրում ենք մեր ֆուտբոլը, 20 տարի անց» տեսաֆիլմը, որը նվիրված էր Հայաստանում վերջին 10 տարում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը: