27/04/2013 09:24
Ընտրակաշառքի «մենյուն» բազմազան է. Նորք-Մարաշում ձու են բաժանել
Իշխանության նախընտրական գործունեությունը, մասնավորապես քվե կորզելու մասով, գնալով զավեշտալի է դառնում: Փաստորեն, այս անգամ ընտրակաշառքի «մենյուն» բազմազան է` նպարեղենից մինչև փող: Իշխանության օգտին ձայներ կորզելու նպատակով վերջին շրջանում Նորք-Մարաշ համայնքում ձու են բաժանել: Ըստ ընտրողների, տուփերով ձվեր են բաժանել, ինչը համարժեք է հինգ հազարական դրամներին. գրել է «Հրապարակը»: