27/04/2013 14:08
Նոր պաշտոնանկություններ. Քանաքեռ-Զեյթուն շրջանը նոր ոստինականապետ ունի
Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստինականապետ Կարեն Հովհաննիսյանը։
Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով այդ շրջանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը:
Նա զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի պաշտոնը: