27/04/2013 14:37
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար հարուցվել է քրգործ
Ինչպես նախկինում տեղեկացրել ենք՝ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում, որից հետո նախապատրաստված նյութերը փոխանցվել էին ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):
Նախաքննությունը շարունակվում է:
Նախորդող հրապարակումներ՝ Լրագրողը պահանջում է, որ Աշոտ Պապայանը ներողություն հայցի իրենից