29/04/2013 19:20
Ամեն ինչ շրթունքների մեծացման մեթոդների մասին
Գեղեցիկ ու գայթակղից շրթունքների մասին երազում են գրեթե բոլոր կանայք: Նման շուրթեր կարելի է ունենալ կոսմետոլոգիայում ի հայտ եկած նոր մեթոդների շնորհիվ:
Կներկայացնենք դրանցից մի քանիսը:
Սիլիկոնի միջոցով շուրթերը հաստացնում էին դեռ տարիներ առաջ, սակայն այժմ կան այլընտրանքային մեթոդներ, որոնք պակաս ցավոտ են: Շուրթերը մեծացնելու կամ դրանց ձևը փոփոխելու համար կիրառվում են հիմնական երեք մեթոդներ՝ գելի միջոցով, լիպոֆիլինգ՝ մեծացում յուղային հյուսվածքների միջոցով, և պլաստիկ վիրահատություն:
1. Գելը համեմատաբար անվտանգ է և ավելի լայն տարածում ունի: Միջամտության համար օգտագործվում է գելի երկու տեսակ` բիոպոլիմերային և բիոդեգրադացիոն:
Առաջին տեսակի գելը օրգանիզմում մնում է 5 տարի: Երկրորդ տեսակի գելը օրգանիզմից դուրս է գալիս 8-12 ամիս անց: Սա հատկապես հարմար է նրանց համար, ովքեր չեն կարողանում որոշել թե ինչպիսի չափս են ուզում:
Գելի միջոցով շուրթերի հաստացման պրոցեսը տևում է կարճ, վերականգնման փուլը ևս կարճ է տևում:
Նման միջամտության դեպքում վտանգ չկա, որ գելը կտեղափոխվի այլ հատված, սակայն ալերգիայի հավանականությունը մնում է:
2. Լիպոֆիլինգը կիրառվում է այն դեպքում, երբ շրթունքները պետք է շատ հաստացնել: Յուղային հատվածը, որի միջոցով արվում է միջամտությունը, վերցվում է հենց տվյալ անձի մարմնի այլ հատվածից՝ փորից կամ կոնքից: Միջամտությունը տևում է մեկ ժամ, կատարվում է տեղային անզգայացմամբ: Այս մեթոդի արդյունքը կարող է մնալ ամբողջ կյանքում:
3. Պլաստիկ վիրահատություն. Այս մեթոդը հիմնականում կիրառվում է այլ վիրահատությունների հետ, օրինակ քթի, կրծքի պլաստիկ վիրահատության կամ լիպոսակցիայի ժամանակ: Շատերը նախընտրում են շրթունքների մեծացման մյուս տարբերակները, սակայն պետք է նշել, որ պլաստիկ վիրահատությունը ոչ միայն հնարավորություն է տալիս մեծացնել, այլև ամբողջությամբ փոխել դրանց ձևը: Նման վիրահատությունը հատկապես հարմար է չափազանց բարակ շուրթեր ունեցողների համար: Միջամտության մյուս տեսակների դեպքում շրթունքների տեսքը արհեստական է լինում: Վիրահատությունը կատարվում է ամբողջական անզգայացմամբ: Գրագետ աշխատանքի դեպքում` շուրթերը բնական տեսք են ունենում, հետվիրահատական շրջանը երկար չի տևում:
Բացի այս մեթոդներից, շրթունքների ձևը տեսանելիորեն կարելի է փոփոխել նաև տատուաժի միջոցով: