01/05/2013 16:23
Արմեն Մարտիրոսյան. Մեր դաշինքի որևէ անդամ բիզնես չի ունենա
«Բարև Երևան» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է միայն մեկ համոզմամբ, որ մենք պետք է փոխենք կառավարման համակարգը: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ավագանու ընտրություններում դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:
Շարունակելով խոսքը` նա նշեց, որ ներկայիս կառավարման համակարգը միտված է բացառապես մի քանի օլիգարխիների, մի քանի պաշտոնյաների շահերին:
Ա, Մարտիրոսյանը խոստացավ, որ եթե իրենց դաշինքը մեծամասնություն կազմի, ապա դաշինքի որևէ անդամ չի ունենա բիզնես, ինչպես նաև` «մեր քաղաքապետն ու քաղաքապետի բարեկամները չեն ունենա բիզնեսներ»:
Ա. Մարտիրոսյանը թվարկեց մի շարք ոլորտներ` տրոնսպորտային, կառուցապատման, որոնցում շատ արագ լուծումներ կտրվեն խնդիրներին:
«Մենք վերադարձնելու ենք այգիները, և անօրինական շինությունների սեփականատերերը պատժվելու են դատարանի առջև»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: