02/05/2013 13:55
Ոստիկանության Նաիրիի բաժնի պետի գործը կքննի ՀՔԾ-ն
Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի մահվան հանգամանքները կքննի Հատուկ քննչական ծառայությունը:
Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ ԱԻՆ էր ահազանգել Նաիրիի ոստիկանության բաժնի շխատակից Աբրամ Գեղամյանը և հայտնել, որ իր ղեկավարը՝ Կորյուն Հարությունյանը, նախօրեին ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից և բավականին ժամանակ է չի պատասխանում հեռախոսազանգերին:
Այսօր առավոտյան հայտնաբերվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի դին` իր հոր գերեզմանի մոտ` հրազենային վնասվածով:
Նախորդող հրապարակում` Հայտնաբերվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի դին` հրազենային վնասվածքով