02/05/2013 09:34
Ապօրինի գումարներ՝ Ներսիկ Նազարյանի որդուն
«Ժամանակը» գրել է, որ ՀՀ իրավապահների տրամադրության տակ են հայտնվել տարիներ առաջ ԱՄՆ-ում «օրենքով գող» Պզոյի գլխավորած հանցախմբի անդամների և Հայաստանի մի շարք պաշտոնյաների ֆինանսական մեքենայությունների և փողերի լվացման մասին վկայող փաստերը:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ փաստերից մեկը վերաբերում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին, որը սերտ հարաբերությունների մեջ է եղել 2011թ. հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված ԱՄՆ հանցախմբի անդամներից մեկի՝ Պ. Սաթամյանի հետ: Թերթի տեղեկություններով՝ Պ. Սաթամյանը ձերբակալության գիշերը ԱՄՆ-ից Կիպրոսի բանկերից մեկի միջոցով 450 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Արմեն Նազարյանի անձնական հաշվին: Մինչ օրս, Արմեն Նազարյանը չի կարողացել ներկայացնել գումարի օրինական ծագման վերաբերյալ փաստեր»: