02/05/2013 09:39
Գագիկ Խաչատրյանը՝ ֆիննախարար, Միհրան Պողոսյանը՝ մաքսայինի պետ
«Ժամանակի» տեղեկություններով` ՊԵԿ-ն, այնուամենայնիվ, բաժանվելու է: Հարկային ծառայությունը կմտնի ֆիննախարարության կազմ, իսկ նոր գերատեսչությունում առայժմ նախարարի պաշտոնում կնշանակվի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Այդպիսով հարկային ծառայությունը ֆիննախի հետ միասին իր գործունեությամբ հաշվետու կլինի ԱԺ-ին, և Գ. Խաչատրյանը մյուս նախարարների նման ստիպված կլինի վերջապես պատասխանել պատգամավորների հարցերին: Մաքսային ծառայությունը մնալու է որպես առանձին կառույց, որի ղեկավար կնշանակվի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը: