03/05/2013 09:34
ՀԱԿԿ-ը հանձնաժողովի իր տեղերը վաճառել է ԲՀԿ-ին
Երևանի ավագանու ընտրությունները որոշ մասնակից ուժերի համար վերածվում են բավականին եկամտաբեր բիզնեսի։ Ըստ հավաստի տեղեկությունների, ՀԱԿԿ-ը հանձնաժողովի իր տեղերը մի քանի տասնյակ ընտրատեղամասերում վաճառել է ԲՀԿ-ին։ Միաժամանակ ՀԱԿԿ-ին տրվել են երաշխավորություններ, որ հանձնաժողովներում ԲՀԿ-ականները պայքար են տանելու նաև ՀԱԿԿ-ի շահերի համար: Այս մասին գրել է «Իրավունքը»: