03/05/2013 18:41
ՀՔԾ պետն ազատվեց պաշտոնից. Պաշտոնական
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տարածել է Սերժ Սարգսյանի այսօր ընդունած հետևյալ հրամանագիրը.
«Հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.
Անդրանիկ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ որոշմամբ Վահրամ ՇԱՀԻՆՅԱՆԸ նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ:
Նախորդող հրապարակում` ՀՔԾ պետն ազատվել է պաշտոնից