04/05/2013 14:01
Երևանում մայիսի 13-19-ը կանցկացվի «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը
Երևանում մայիսի 13-19-ը կանցկացվի առաջին հանրապետական «ԱՐՏ-ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանն ասաց, որ փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, իսկ մասնակիցում է ավելի քան 130 մարդ, թե ստեղծագործական տարբեր միություններից և թե անհատներ:
«Փառատոնի նպատակը վերացնելն է մայրաքաղաքի և մարզերի միջև առկա անջրպետը, ինչպես նաև բացահայտել նոր անուններ: Շատ են մարզերից եկած մասնակիցները»,- ասաց Է. Բարսեղյանը:
Նրա խոսքով` լինելու են ոչ թե առաջին, երկրորդ և երրորդ տեղեր, այլ ոսկե, արծաթե և բրոնզե մրցանակակիրներ:
Ասուլիսի մյուս բանախոս` ռեժիսոր Հայկ Օրդյանը նշեց, որ գերակշռում են խաղարկային ֆիլմերը, ինչը անակնկալ էր իր համար:
Հիշեցնենք, որ կինոարվեստի օրերի շրջանակում ֆիլմերը կցուցադրվեն մայիսի 16-ին և 18-ին ժամը 20:30-ին «Նարեկացի» արվեստի միությունում: Կերպարվեստի ստեղծագործությունները կցուցադրվեն մայիսի 15-ին և 17-ին ժամը 14.00-19.00-ին Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:
Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:
Նախորդող հրապարակում` Տեղի կունենա «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական Երիտասարդական փառատոնը