04/05/2013 09:48
«Շրջանառության հարկի մասին» օրենքը կվերանայե՞ն
«Ժողովուրդը» «Շրջանառության հարկի մասին» օրենքի ընդունման շուրջ զրուցել է ՀՀԿ անդամ Կորյուն Նահապետյանի հետ:
Հարցին` արդոք ինքը տեղյակ է եղել, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը կարող է հանգեցնել մանր ու միջին բիզնեսների փակմանը, Կ. Նահապետյանը պատասխանել է. «Ընդհանուր առմամբ ինձ հասկանալի են մտահոգությունները: Խնդիրն այսօր քննարկվում է, քննարկվում է նաև խորհրդարանական համապատասխան հանձնաժողովում: Հավանաբար, մոտ ժամանակահատվածում հնարավոր են կոնկրետ լուծումներ այդ ուղղությամբ: Քննարկումների արդյունքները ցույց կտան, թե ինչ լուծումներ են պետք, որպեսզի բիզնեսի զարգացման հարցում խնդիրներ չառաջանան»:
Ի պատասխան թերթի դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ օրինակ` Մհեր Սեդրակյանը, Հակոբ Հակոբյանը Ալիկ Պետրոսյանը, որոնք կողմ են քվեարկել օրենքի ընդունմանը, անգամ տեղյակ չեն եղել, թե ինչի համար են կոճակ սեղմում, Կ. Նահապետյանը ասել է. «Չեմ ուզում կասկածի տակ դնել Ձեր ասածը, բայց միաժամանակ չեմ կարող իմ գործընկերների փոխարեն արձագանքել: Եթե քվեարկել են, ուրեմն տեղյակ են եղել»: